Աստված փոխում է իր ծրագիրը, եթե մենք մեր ընթացքը չենք փոխում

Աստված փոխում է իր ծրագիրը, եթե մենք մեր ընթացքը չենք փոխում

Թեպետ Աստծո ծրագիրն է գեղեցիկ ապագա շնորհել մարդուն, փրկել և ազատել նրան, բարի գործել նրա համար, սակայն, եթե  մարդը համառի իր անզեղջ ընթացքի մեջ մնալ, ապա այդ կերպ կխաթարվի մարդ-Աստված հարաբերությունները։

 

Աստվածաշունչը նույն այս իրողությունը հաստատում է բազմաթիվ ձևերով։

 

Աստված Երեմիա մարգարեի բերանով ասում է «եթե մի ազգի կամ մի թագավորության համար ասելու լինեմ, թե պիտի բաժանեմ կամ փլեցնեմ ու պիտի կործանեմ, բայց եթե այն ազգը, որի մասին խոսեցի, իր չարությունից հետ դառնա, Ես էլ չպիտի անեմ այն չարիքը, որ մտածել էի նրան անել» (Երեմ18:7-10):

 

Այս խոսքի համաձայն՝ Աստված ոչ միայն փափագում է «տնկել» և «շինել» մարդ արարածին, այլև որոշում ունի նրան «տնկելու» և «շինելու»։ Չսպասենք, որ Աստված մեզ կվերականգնի, երբ մենք վերականգնվելու փափագ չունենք։ 

 

Պողոս առաքյալն ասում է «Քանի որ չուզեցի Աստծուն ճանաչել, Աստված էլ թույլ տվեց, որ նրանք իրենց անարգ մտքերից անձնատուր եղած անեն այն, ինչ-որ չպետք է անել» (Հռ1.28): 

 

Դարձի եկող մարդն ազատվում է պատժից։ Սրա լավագույն օրինակը տեսնում ենք Հովնանի մարգարեության մեջ։ Երբ Հովնանն Աստծո հրամանով գնաց և նինվեացիներին ասաց, թե Աստված քառասուն օր հետո իրենց քաղաքը պիտի կործանի, «Նինվեացիները հավատացին Աստծուն և ծոմապահություն քարոզեցին և մեծից փոքր քուրձ հագան»։ Երբ Աստված տեսավ, որ նինվեացիները «իրենց չար ճամփաներից դարձան, գթաց նրանց և այն չարիքը, որ պիտի թափեր նրանց վրա, չթափեց» (Հովհան3.1-10):

 

Ինչպես տեսնում  ենք, եթե հրաժարվենք մեր գործերից, Աստված էլ պիտի հրաժարվի իր բարկությունը մեզ վրա թափելու «ծրագրից»։ Լավ է ապավինել Աստծո բարությանը, բայց եթե ապավինենք Աստծո բարությանը և սկսենք չարիք գործել, Աստված երբեք էլ մեր նկատմամբ բարի որոշումներ չպիտի կիրառի։ Աստված մեզ փրկում է, երբ իրեն ենք դառնում։ Նույնը հաստատում է Սաղմոսագիրը «Ո՛վ Տեր, դու բարի և ներող ես և խիստ ողորմած այն բոլորի հանդեպ, ովքեր քեզ են կանչում» (Սաղմ 86.5):

  • 2023-04-10
×