Հայտնի են «Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադայի հաղթողները

Մարտի 29-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում ամփոփվեցին «Լաւագոյն գրաբարագէտ» մրցույթի արդյունքները։ Մրցույթը կազմակերպել էր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի լեզվի պատմության ամբիոնը՝ «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Մրցույթի կազմակերպմանն աջակցել են «Ինստիգեյթ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը։
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Ս․ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի համակարգող Տ․ Պարթև քահանա Մուրադյանը ներկաներին փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու գնահատանքի խոսքը․ «Սրբազան հոր անունից մեր շնորհակալությունն ենք հայտնում կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին, որովհետև մեր ավանդության և ոսկեղենիկ գրաբարի հետ կապված այս մեծ գիտակցումը, որպես սրբություն ամուր կմնա ձեր հոգիներում։ Եթե ուզում ենք, որ գրաբարն իսկապես բյուրեղացնի մեզ, ձեւավորի մեծ ու լուսավոր աշխարհայացք, պիտի գրաբարի կրողը դառնանք և նրան կյանք տանք ու փոխանցենք սերունդներին»,- ասաց տեր հայրը։
Օլիմպիադան գրաբարի հանրահռչակմանն ուղղված քայլ է, որը նպատակ ունի մեծացնել գրաբարի մասնագետների քանակը։ Կազմակերպիչներն ասում են՝ դասական լեզվին վերադառնալուն ուղղված քայլերով հոգևոր անվտանգության խնդիր է լուծվում, ավելին՝ դա հնարավորություն է տալու բոլոր սերունդների հայերին միավորվել ժամանակի մեջ։
«Ինսթիգեթ» ընկերության ու «Դասական դպրոց» կրթական հիմնադրամի հիմնադիր Վահագն Պողոսյանի խոսքով՝ ընդամենը 120 տարի է, որ գրաբարը չի գործածվում մեր կրթական ու գիտական բնագավառներում։ Այնինչ՝ դրանից առաջ մենք ունեցել են տարբեր առարկաների՝ պատմության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության եւ այլ առարկաների դասագրքեր՝ գրված գրաբարով։
2014-2018թթ․ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ Երեւանի հանրակրթական դպրոցներում իրականացվում էր «Գրաբարյան օրեր» ծրագիրը, որի նպատակն էր երեխաների մոտ կոտրել մեր դասական լեզվի մասին թեւածող կարծրատիպերը։
ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետի լեզվի պատմության ամբիոնն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է գրաբարի համալսարանական օլիմպիադա, բայց այն այս տարի վերածվեց հանրապետականի։
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները մրցել են երկու անվանակարգում՝ աշխարհաբարից գրաբար փոխադրություն և շարադրություն։ Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 40 մարդ, նրանցից երկուսը՝ տեսակապով Արցախից։ Մասնակիցներից 5-ը Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու գրաբարի խմբակի անդամներն են, որոնք նաև տարբեր բուհերի ուսանողնեը և ֆիզմաթ դպրոցի սաներ են։
Շարադրություն անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսանող Արման Աբրահամյանը․ «Ինձ համար ի սկզբանե առաջնային չի եղել որոևէ տեղ զբաղեցնելը։ Ես մասնակցեցի այս մրցույթին, որովհետև գրաբարն ինձ համար հայրենի սրբության նման մի բան է, որով կարողանում ենք մեր բազմադարյան մշակույթին հաղորդակից դառնալ։ Ճեմարանը, կարծես թե, վերջին պատվարն է, որտեղ գրաբարը կենդանի է մնացել և ինձ նման շատերը լծված են այս լեզուն պահպանելու և դրա կարևորությունը ապացուցելու համար»։
Երկրորդ տեղում Գևորգյան հոգևոր ճեմարանի գործավար քարտուղար Գևորգ սարկավագ Կարապետյանն էր, իսկ երրորդ տեղում՝ Ժենյա Ղազարյանը։
«Գրաբարի մեծ սիրահար եմ, մեկ տասնյակից ավելի գրքեր գրաբարից աշխարհաբարի եմ փոխադրել և սա յուրահատուկ փորձ էր աշխարհաբարից գրաբարի փոխադրության։ Ես վստահ եմ, եթե նման միջոցառումները շարունակական լինեն, և յուրաքանչյուր մասնակից մեկ փոքրիկ փոխադրությամբ կարողանա զարգացնել ու ավելի հարստացնել մեր մատենագրական ժառանգությունը, ապա իրոք հաջողված կլինի մեր փորձը՝ վերադառնալու գրաբարին և գրաբարը դարձնելու մեր լեզուն»,- նշեց Գևորգ սարկավագ Կրաապետյանը։
Փոխադրություն անվանակարգում առաջի տեղում Անի Թադևոսյանն էր, երկրորդը՝ Թամարա Կարապետյանն, իսկ երրորդը՝ Արցախից իր մասնակցությունը տեսակապով ապահովված՝ Գոհար Հայրապետյանը։
Նշենք, որ հաղթողների համար «Ինսթիգեյթ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը սահմանել էին դրամական ու խրախուսական մրցանակներ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին