Ապրիլի 8-ին` ժամը 20.00ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել են Արարատյան Հայրապետականթեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագիցհետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոսավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե¬գորգի վրա խաչ կկազմեն՝ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության: «Հարության Ավետիս» քայլերթին կարող են միանալ բոլոր ցանկացողները: