Ավագ շաբաթը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունների հիշատակության՝ չարչարանքների, խաչելության, թաղման, ինչպես նաև դժոխքի ավերման, հոգիների ազատման և հրաշափառ Հարության շաբաթն է:
Ավագ շաբաթվա ընթացքում Քրիստոս հաստատեց Եկեղեցու գլխավոր խորհուրդներից մեկը՝ ՍուրբՀաղորդության խորհուրդը՝ որպես Տիրոջ հետ հաղորդակցվելու կարևոր խորհուրդ:
Այս շաբաթը կոչվում է Ավագ, քանի որ խորհրդանշում է չորս մեծ ժամանակաշրջաններ. նախ՝ աշխարհի արարման շաբաթը, ապա՝ այս կյանքի յոթ փուլերը (ըստ Եկեղեցու հայրերի՝ արարչությունից մինչև Տիրոջ երկրորդ գալուստը յոթ շրջան է), այնուհետև՝ Քրիստոսի չարչարանքների շաբաթը և վերջապես՝ աշխարհի վախճանը:
Ձեզ ենք ներկացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը:
Ապրիլի 2-ին` Ծաղկազարդ։
Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ
ժամը 09.00-ին` Առավոտյան ժամերգություն և ուռենու ոստերի օրհնություն
ժամը 11.00-ին` Սուրբ Պատարագ և մանուկների օրհնության կարգ
ժամը 17․00 -ին՝ Դռնբացեք
Ապրիլի 3-ին` Ավագ երկուշաբթի:
Արարչագործության, անիծված թզենու հիշատակության օր:
ժամը 9.00-ին` Առավոտյան ժամերգություն
ժամը 17.00-ին` Երեկոյան ժամերգություն
Ապրիլի 4-ին` Ավագ երեքշաբթի:
Տասը կույսերի հիշատակության օր:
ժամը 9.00-ին` Առավոտյան ժամերգություն
ժամը 17.00-ին` Երեկոյան ժամերգություն
Երեկոյան ժամերգության ավարտին եկեղեցու դասում հավաքվում են 10 կույսերին խորհրդանշող պարմանուհիներ: Նրանք վիճակահանությամբ նախապես որոշում են, թե ում են խորհրդանշելու՝ խելացի, թե՞ հիմար կույսերին: Վերջիններիս մոմերը ավետարանական ընթերցումների ժամանակ մարում են:
Ապրիլի 5-ին` Ավագ չորեքշաբթի:
Հիշատակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության:
ժամը 9.00-ին` Առավոտյան ժամերգություն
ժամը 17.00-ին` Երեկոյան ժամերգություն
Ապրիլի 6ին` Ավագ հինգշաբթի:
Մեր Տեր ՀիսուսՔրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և ՍուրբՀաղորդության խորհրդի հաստատման օր:
ժամը 9.00-ին` Առավոտյան ժամերգություն և ապաշխարողների արձակման կարգ
ժամը 11.00-ին` Սուրբ Պատարագ
ժամը 16.00-ին` Կարգ ոտնլվայի և յուղի օրհնություն
ժամը 19.00-ին` Խավարման կարգ
Արարողության ընթացքում խորանի վրա դրվում է 13մոմ, որոնցից 12-ը խորհրդանշում են առաքյալներին։ 12 մոմերից վառվում են 11-ը, Հուդային խորհրդանշող մոմը չի վառվում։ Իսկ կենտրոնի մեծ մոմըխորհրդանշում է Քրիստոսին: Ավետարանական ընթերցումների ժամանակ հերթով մարում են առաքյալներին խորհրդանշող մոմերը, վերջում մնում էմիայն կենտրոնինը` խորհրդանշելով մենակ մնացած Քրիստոսին:
Ապրիլի 7-ին` Ավագ ուրբաթ:
Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղմանհիշատակի օրն է:
Ավետման տոն։
(Ավետման տոնի առթիվ այս տարի Սուրբ Պատարագ չի մատուցվի, քանի որ տոնը համընկել է Ավագ ուրբաթի հետ)։
ժամը 11.00-ին` Խաչելության կարգ:
Ընթերցում են Ավետարաններից հատվածներ, որոնքբովանդակում են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքիվերջին ժամերը` Գողգոթայում խաչվելը, արեգակիխավարումը, մահը:
ժամը 17.00-ին` Թաղման կարգ:
Հավատացյալների բերած ծաղիկներով զարդարվում է խորհրդանշական գերեզմանը: Արարողության ավարտին հավատացյալները խոնարհվում, համբուրում կամ անցնում են գերեզմանի տակով` Տիրոջից իրենց հոգիների փրկություն ու առողջությունխնդրելով:
Ապրիլի 8-ին` Ավագ շաբաթ: Ճրագալույց:
ժամը 9.00-ին Առավոտյան ժամերգություն
ժամը 17.00-ին` Երեկոյան ժամերգություն
ժամը 18.00-ին` Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Հավարտ Սուրբ Պատարագի կտրվի Սուրբ ՀարությանԱվետիսը` «Քրիստոս Յարյաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Մարդիկ վառված ճրագներ են տանում տուն` ի նշան Քրիստոսի օրհնաբեր լույսի:
Ապրիլի 9-ին`Սուրբ Զատիկ։
Մեր Տիրոջ ՀիսուսՔրիստոսի Հրաշափառ Հարության տոն:
ժամը 09.00-ին՝ Առավոտյան ժամերգություն
ժամը 11.00-ին` Սուրբ Պատարագ
ժամը 17.00-ին՝ Երեկոյան ժամերգություն
Ապրիլի 10-ին` ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց:
ժամը 09.00-ին՝ Առավոտյան ժամերգություն
ժամը 10.30-ին` Սուրբ Պատարագ։ Ավարտին կատարվում է հոգեհանգստյան կարգ
ժամը 17.00-ին՝ Երեկոյան ժամերգություն