«Սերմնացանի առակը» երեխաների շուրթերից

«Սերմնացանի առակը» երեխաների շուրթերից

Մարտի 7-ին, Երևանի Ս․ Սպենդարյանի անվան համար 24 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները կազմակերպել էին միջոցառում, որի ընթացքում երեխաները, բեմադրության տեսքով, ներկայացրեցին Աստվածաշնչից հայտնի «Սերմնացանի առակը»։ Այն Ավետարանի ուսուցողական առակներից մեկն է, և եզակի դեպքերից է, որ առակի մեկնությունը ներկայացնում է հենց Ինքը՝ Քրիստոս։

 

Միջոցառմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին Տեր հայրը փոխանցեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը։

 

Տեր հայրը շնորհակալություն հայտնելով աշակերտներին և ուսցչական անձնակազմին, ասաց․ «Առակի իմաստները հասկանալու համար առաջին հերթին մեզ անհրաժեշտ  է հավատ և առանց սրտի մտավոր քննություն, որոնք օրենսգետներն ու փարիսեցիները չունեին, իսկ Հիսուսի աշակարտներն ունեին, որովհետև թեպետ առակը չհասկացան, սակայն հարցրեցին, լսեցին և իմացան: Այս առակը Աստծո խոսքի և մարդկանց սրտերի մասին է, թե ի՞նչ պտուղ է տալիս այդ խոսքը մարդկանց սրտերում»,-ասաց տեր հայրը:

 

Արարատյան Հայրապետական թեմի Տեղեկատվական բաժին


 

  • 2023-03-07
×