Հայր մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ

Հայր մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ

Այսօր Մեծի Պահոց շրջանի երրորդ կիրակին է, որը  կոչում է Անառակի կիրակի։

 

Հիսուս Քրիստոս իր քարոզչությունը սկսեց հենց ապաշխարության կոչով «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»(Մատթ 4: 17)։ Ղուկաս ավետարանիչը ավելի ազդու է ներկայացնում Քրիստոսի այս խոսքը «Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք» (Ղուկ13: 3)։ 

 

Այս Կիրակի ընթերցվում է «Անառակ որդու» առակը։

 

Առակի հերոսը հարուստ ընտանքի կրտսեր որդին է։ Ով ուներ ամեն նախապայման՝ մնալու իր երջանիկ ընտանիքում, բայց ահա հորից պահանջեց իր բաժին ժառանգությունը, տակավին հոր կենդանության օրոք, և ամեն բան վերածեց դրամի ու օտարության մեջ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Անառակ որդու անկումը, ինչպես նաև մեր անկումը, սկսվում է հենց այն պահից, երբ մեզ տրված լավը ու բարին վերածում ենք անպետքության, սին ցանկություններին հագուրդ տալու մոլուցքի և սկսում ենք վատնել ամեն բան։

 

Առակում հայրը խորհրդանշում է Աստծուն, անառակը՝ մեղուցյալ մարդկությունը, հայրական տունը՝ եկեղեցին, օտար աշխարհ գնալը՝ Աստծուց հեռանալը և մեղքին տրվելը, ստացած հայրական ժառանգությունը վատնելը՝ աստվածային շնորհից մեղքով զրկվելը, սաստիկ սովը՝ ոգու սովը, որն աստվածային գիտության և առաքինի վարքի պակասությունն է, աստվածային խոսքին ու շնորհին վերստին ձգտելը՝ զղջմամբ ու ապաշխարությամբ առ Աստված դառնալը:

 

Այսուհետ, եկեք ամեն մեկս քննենք մեզ, տեսնելու համար թե կյանքի, ո՞ր ուղղությամբ ենք ընթանում՝ Հոր տանից հեռանալո՞ւ, թե՞՝ վերադարձի։

 

Վերադարձի ճանապարհը մեր քայլերը պիտի ուղղի դեպի մեր եկեղեցին, որտեղ ամենքս պետք է խնդրենք Աստծո ներողամտությունը, Նրա ողորմությունն ու գութը և վստահ լինենք, որ Տերը պիտի ընդունի մեր աղոթքները։ 

 

Արարատյան Հայրապետակնա թեմի Տեղեկատվական բաժին

 
  • 2023-03-05
×