Նավասարդ Սրբազանը պարգևատրեց երիտասարդ նկարիչներին
Նավասարդ Սրբազանը պարգևատրեց երիտասարդ նկարիչներին
Փետրվարի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առանջորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պարգևատրեց Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական երիտասարդական 8-րդ ցուցահանդես-մրցույթի հաղթողներին: Մրցույթը կազմակերպել էին Արարատյան Հայրապետական թեմը և Աշխարհի հայ նկարիչների միությունը: Սահմանվել էր չորս անվանակարգ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ, յուրաքանչյուր անվանակարգում՝ երեքական մրցանակ: Մասնակցում էին մինչև 35 տարեկան նկարիչներ Հայաստանից ու արտերկրից:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետև, ողջունելով ներկաներին, Նավասարդ Սրբազանը շնորհավորեց և իր օրհնությունը բերեց ցուցահանդեսի մասնակիցներին՝ մաղթելով նորանոր ներշչանքներ և ստեղծագործական նոր հաջողություններ։ Հայ նկարիչների միության համանախագահ Անահիտ Մխիթարյանն իր որդիական երախտագիտությունը հայտնեց Նավասարդ Սրբազանին ու Արարատյան Հայրապետական թեմին՝ երիտասարդ նկարիչներին աջակցելու համար:
Մանագիտական ժյուրիի ընտրությամբ մրցանակների արժանացան 11 մասնակից. 4 առաջին, 4 երկրորդ և 3 երրորդ մրցանակ: Երկրորդ և երրորդ տեղեր գրավածներն արժանացան պատվոգրերի:
Քանդակագործություն անվանակարգում առաջին տեղը գրավեց Մուշեղ Բարսեղյանը գեղանկարչություն անվանակարգում՝ Արամ Ենգիբարյանը, գրաֆիկա անվանակարգում՝ Էրիկ Գասպարյանը և դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգում՝ Մուշեղ Միքայելյանը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս առաջին տեղը զբաղեցրած արվեստագետները պատվոգրերից բացի Արարատյան Հայրապետական թեմի կողմից արժանացան նաև դրամական պարգևների։
Միջոցառման ավարտին գեղանկարիչ Արմեն Զաքարյանը Նավասարդ Սրբազանին նվիրեց «Սուրբ Սարգիս» կտավը, որն արժանացել էր Սրբազան Հոր ուշադրությանը դեռևս ցուցահանդեսի օրերին։