«Հայոց դարձ և ապաշխարություն»՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաների մեկնաբանությամբ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • «Հայոց դարձ և ապաշխարություն»՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաների մեկնաբանությամբ

«Հայոց դարձ և ապաշխարություն»՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաների մեկնաբանությամբ

ԱՀԹ Կիրակնօրյա դպրոցներում այս օրերին՝ Առաջավոր պահքին ընդառաջ, կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։

 

Հունվարի 29-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաները կազմակերպել էին միջոցառում, որը ավետում էր  Առաջավորաց պահքի սկիզբը։

 

«Հայոց դարձ և ապաշխարություն»՝ այսպես էր ներկայացման խորագիրը։ Միջոցառման  առանցքը մարդու զղջումը և Աստծո շնորհներն էին` ընդգծելով խոստովանության, զղջման կարևորությունը:

 

Միջոցառմանը ներկա էր Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը, ով ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը, ապա հանդես եկավ օրհնության խոսքով։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2023-01-30
×