Հունվարի 28- ին՝ մեզ համար խորհրդանշական այս օրը, երբ նշում ենք Հայոց բանակի տոնը, ԱՀԹ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաները կազմակերպել էին միջոցառում, որը ավետում էր Առաջավորաց պահքի սկիզբը։ Միջոցառմանը ներկա էր նաև Սուրբ Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը, ով նախ ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը, այնուհետև Տեր հայրը խնդրեց, որ միասնական աղոթք բարձրացնեն առ Աստված մեր հայրենիքի խաղաղության ու բարoրության համար։
Ինչպես արդեն նշեցինք, միջոցառումը նվիրված էր Առաջավորաց պահքին, որ սկսվելու է Փետրվարի 30-ին:
Միջոցառման ժամանակ երեխաները անդրադարձան Գրիգոր Լուսավորչի կողմից սահմանած Առաջավորաց պահքի խորհրդին: Գեղեցիկ մուլտֆիլմի միջոցով խոսեցին Հովնան մարգարեի և Նինվե քաղաքի ապաշխարության պատմության մասին։