Ինչի է նման կյանքն առանց հավատի ու բարոյականության
Ինչի է նման կյանքն առանց հավատի ու բարոյականության
«Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը: Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ 22:37-40)։
Քրիստոս այս երկու՝ իրար հետ կապված պատվիրաններով մեզ պատգամում է, որ մարդու կյանքում մեծ դեր ունեն հավատն ու բարոյականությունը։
Առանց այս երկու արժեքների մարդ անհավատ կկոչվեր՝ մինչև անգամ չափազանց կրթված լինելու պարագայում։ Մենք շատերս հավատն ու բարոյականությունն առանձնացնում ենք իրարից համարելով՝ որ դրանք իրարից անկախ են, մինչդեռ հավատն ու բարոյականությունը լրացնում ու ամբողջականացնում ենք միմյանց։
Ավելին՝ Քրստոս հավելում է «Այս երկու պատվիրաններից է կախված ամբողջ Օրենքը և մարգարեները»։ Սրանով Նա ցույց է տալիս, որ միայն հավատ ու բարոյականություն ունեցող մարդը կարող է արժանանալ Աստծո շնորհներին։
Հարց է առաջանում՝ որո՞նք են բարոյականության չափանիշները։ Բարոյական կյանքի հիմքը ազնվությունն ու ներդաշնակ հարբերություններն են, ներքին խաղաղությունը և նպատակի հստակ գիտակցումը: Պետք չէ հուսահատվել այն պահերին, երբ հասկանում ենք, որ ինչ-որ մի տեղ թերացել ենք։ Սա չի նշանակում, որ այլևս հետ դարձի ճանապարհ չկա․ Աստված մեզ միշտ տալիս է զղջալու և սխալներից դասեր քաղելու հնարավորություն։
Ու, եթե նույնիսկ ինչ-որ պահի ապրել ենք ոչ աստվածահաճո կյանքով, ապա պետք է ընդունենք մեր սխալնենրը ու Աստծուն ապավինելով՝ շարունակենք կյանաքի ընթացքը՝ ամեն բան նոր ու մաքուր էջից սկսելով։