Սուրբ Ծննդյան Ավետիսը տրվեց նաև ազատազրկված անձանց

Սուրբ Ծննդյան Ավետիսը տրվեց նաև ազատազրկված անձանց

«Ճշմարիտ եմ ասում քեզ, այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23. 43)

 

Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հունվարի 6-ին։ Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Սուրբ և Անմահ Պատարագ, կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ Մարդիկ միմյանց ավետում են Քրիստոսի Ծնունդը՝ միմյանց ողջունելով «Քրիստոս Ծնաւ եւ Յայտնեցաւ, Օրհնեալ է Յայտնութիւնն Քրիստոսի»։

 

Սակայն չմոռանանք նաև այն մարդկանց, ովքեր, պայմանավորված տարբեր հանգամանքներով, անմասն են մնում այս արարողություններից։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի հոգևորականները հովվական այցելություններ են կատարում՝  հավատացյալներին փոխանցելով Սուրբ Ծննդյան Ավետիսը։ Երևանի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ազատազրկվածներին այցելել է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։

 

Տեր հայրն այսօր՝ հունվարի 10-ին կատարած իր այցելության ընթացքում նախ ազատազրկված անձանց ներկայացրեց սրբազան տոնի խորհուրդը, ապա կատարեց Ջրօրհնեքի կարգ և օրհնված ու սրբագործված ջուրը բաժանեոց ներկաներին։

 
  • 2023-01-11
×