Էրեբունի համայնքում տեղի ունեցավ տոնական միջոցառում
Էրեբունի համայնքում տեղի ունեցավ տոնական միջոցառում
Այսօր` դեկտեմբերի 23-ին, Արարատյան Հայրապետական թեմի Էրեբունի համայնքում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում: Համայնքի Կիրակնօրյա դպրոցի սաները տոնական միջոցառմանը երկար էին նախապատրաստվել:
Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը Օրհնության խոսք ասաց` Կիրակնօրյա դպրոցի աշակերտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, ինչպես նաև համայնքի անդամներին փոխանցելով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույններն ու սուրբծննդյան շնորհավորանքը: Ապա Տեր հայրը մաղթեց, որ գալիք տարում կատարվեն երեխաների և նրանց ընտանիքների նվիրական իղձերն ու նպատակները:
Սկսվեց տոնական միջոցառումը, որի ընթացքում երեխաները հանդես եկան տոնական կատարումներով: Իսկ բակում ցուցադրված էին Կիրակնօրյա դպրոցի սաների նկարչական աշխատանքները` Ամանորի և Սուրբ Ծննդյան թեմայով:
Միջոցառման ավարտին երեխաներին հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր իրենց հետ բերել էին նվերներ` հոգևոր խաղեր՝ միջոցառման բոլոր մասնակիցներին: