Մնա՛նք պատվիրաններին հավատարիմ

Մնա՛նք պատվիրաններին հավատարիմ

Երբ իսկապես ճանաչում ես Աստծուն, տեսնում ես, որ առաջանում են շատ հանգամանքներ, որոնք բարդացնում են Աստծո հետ մեր հարաբերությունները։ Շատ երևույթներ պարզապես անիրագործելի են դառնում, առաջին հայացքից անհաղթահարելի թվացող դժվարությունների ենք հանդիպում: Փոխվում ենք նաև մենք. եթե մինչ այդ մտածում էինք, որ մեր հավատքի ճանապարհին  ամեն բան շատ հեշտ է լինելու և Աստված օգնելու է մեզ, ապա այդ պահից սկսած է, որ տեսնում ենք փորձությունները։ 

 

Իրական  փորձությունները գալիս են՝ հենց այդ պահից սկսած։


Նայում ես հետ ու հասկանում, որ ամեն բան ավելի է բարդանում, թվում է՝ շրջապատը դեմ է դուրս գալիս քեզ։ Ու երբեմն շատերը պարզապես խեթ հայացքով են նայում, փորձում մոլորեցնել, շեղել ու հեռու պահել այն ամենից կամ գուցե հենց այն Միակից, ում մոտ դու փորձելու ես գտնել քո երանելի խաղաղությունը։  

 

Ու դու հասկանում ես, որ թեև պատվիրանները պահելը շատ ավելի է դժվարանում, որ անտեսանելի մի չար ուժ ամեն կերպ փորձում  է հետ պահել մեզ պատվիրանապահությունից, Աստծուն սիրելուց, սակայն սա չէ ճիշտ ուղին, որով պիտի քայլենք։ Սուրբ Գրքում կարդում ենք․ «Անսասա´ն պահիր քո Տեր Աստծու քեզ հաղորդած պատվիրանները, օրենքներն ու կանոնները: Կատարի´ր այն, ինչ բարի ու հաճելի է քո Տեր Աստծու առջև, որպեսզի լավ լինի քեզ համար» (Բ Օրինաց 6.16):

 

Հիշե՛նք, որ Աստծո պատվիրաններին հնազանդվելը ուղիներից մեկն է, որով մենք ցույց ենք տալիս մեր երախտագիտությունը Նրա կատարած բարի գործերի հանդեպ։ Հնազանդ լինելու մեր ցանկությունը մեծանում է, երբ մեծանում է Աստծո հանդեպ մեր սերը։ Ուստի, պատվիրաններին հնազանդվելով միայն կարող ենք հնարավորություն տալ Տիրոջը, որպեսզի օգնի մեզ այն պահերին, երբ Նրա անունն ենք կանչում։

 

  • 2022-12-12
×