Հայտարարություն

Հայտարարություն

Դեկտեմբերի 9-ին ՝ժամը 13.00, ԱՀԹ առաջնորդարանում տեղի կունենա «Գրաբարյան օրեր 2014» ծրագրի օլիմպիադայի արդյունքների ամփոփումը: Միջոցառումը օրհնությամբ կբացի ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը: Ներկա կլինեն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ ու աշակերտներ:
Այս տարի առաջին անգամ Արարատյան Հայրապետական թեմն իրականացրեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը՝ նպատակ ունենալով մատաղ սերնդին վերադարձնել հայրենի ժառանգության բանալին, ցույց տալ, որ այն սովորելու համար լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ չկան:
«Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում առաջին անգամ կազմակերպվել է գրաբարի օլիմպիադա՝ գրավոր ու բանավոր փուլերով: Հաղթողների համար «Փյունիկ» հիմնադրամի նախագահ, ԱՀԹ թեմական խորհրդի ատենապետ Լևոն Սարգսյանը սահմանել է արժեքավոր մրցանակներ: Լավագույն երեք աշակերտ և իրենց ուսուցիչները կպարգևատրվեն: Լավ արդյունք ցուցաբերած աշակերտներից 7-ը կստանան խրախուսական մրցանակներ: Դպրոցներից ներկայացված հայտերով շուրջ 90 աշակերտ մասնակցել է օլիմպիադային:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

  • 2021-08-09
×