Խաչվերաց տոնի Ս. Պատարագ ու նոր սրբապատկերի օծում

Խաչվերաց տոնի Ս. Պատարագ ու նոր սրբապատկերի օծում

Սեպտեմբերի 11-ին Խաչվերացի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Ս. Պատարագ մատուցվեց թեմի Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում։ Պատարագիչը Մերձբալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն էր։ Որպես առընթերակա Սրբազան հորը սպասավորում էր  Տեր Սահակ քահանա Սահակյանը։ 

 

Վարդան Սրբազանն իր քարոզում անդրադառնալով  Խաչվերացի պատմությանը, ներկայացրեց  քրիստոնյաների համար Սուրբ խաչի նշանակությունը, նրան ապավինելու կարևորությունը։ 

 

Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ օծման արարողություն։ Վարդան Սրբազանն օծեց Սուրբ Խաչ եկեղեցու Ս. Սեղանի նոր սրբապատկերը։ Նոր պատկերը եկեղեցուն է նվիրաբերել բարերար Արմեն Մաղաքյանը։ 

 

Արարողության ավարտին Նավասարդ Սրբազանը շնորհավորելով համայքին տոնի ու նորաօծ սրբապատկերի օծման առթիվ` իր գնահատանքի ու օրհնության խոսքն ուղղեց եկեղեցու հոգևորականներին, բարերարին:  Ապա Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-09-12
×