Նոյեմբերի 6-ին ԱՀԹ Երևանի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը մասնակցեց Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 դպրոցի գրաբարի բաց դասին: Այս բաց դասով դպրոցում ամփոփում էին «Գրաբարյան օրեր» ծրագրով նախատեսված դասընթացների փուլը:
Դասը տեր հոր գլխավորությամբ սկսվեց միասնական Տերունական աղոթքով: Ապա տեր հայրը աշակերտներին ու դպրոցի աշխատակազմին փոխանցեց գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությունները:
Տ. Վահանն ուրախությամբ նշեց, որ դպրոցահասակ պատանիների մոտ գրաբարի նկատմամաբ անթաքույց հետաքրքրություն է տեսնում, որ առանց վախենալու նրանք ուսումնասիրում են մայրենի լեզվի ոսկեղենիկ մասը:
Դասի ընթացքում աշակերտներն իրար հերթ չտալով ներկայացնում էին գրաբարի կանոնները, թարգանություններ կատարում, արտասանում էին գրաբար տեքստեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին