Աղոթք զոհերի հոգիների համար

Աղոթք զոհերի հոգիների համար

Օգոստոսի 18-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան կարգ` «Սուրմալու» առեւտրի կենտրոնում պայթունի զոհերի հոգիների համար։ 

 

Թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում արարողությունը կատարվեց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի նախագահությամբ։ 

 

Արարողության ավարտին Տեր Պետրոսը հավատացյալներին փոխանցեց Նավասարդ Սրբազանի ցավակցություններն ու հույս հայտնեց, որ անմեղ զոհերի հարազատները Սուրբ  Հոգու զորությամբ մխիթարություն կգտնեն այս անասելի մեծ ցավի մեջ։

 

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Տեր Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ բոլորս խորին ցավ ենք ապրում այս ողբերգության համար ու մեր աղոթքը զոհվածների հոգիների խաղաղության համար է։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։ Խունկ ու աղոթք անմեղ հոգիների հիշատակին։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-08-19
×