Ս. Թարգմանչաց տոնի առթիվ ԱՀԹ նախաձեռնությամբ մեկնարկել է «Գրաբարյան օրեր» ծրագիրը

Ս. Թարգմանչաց տոնի առթիվ ԱՀԹ նախաձեռնությամբ մեկնարկել է «Գրաբարյան օրեր» ծրագիրը

Հոկտեմբերի 11-ին՝ Ս. Թարգմանչաց տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ մեկնարկել է «Գրաբարյան օրեր» ծրագիրը: Այն Երևանի ավագ դպրոցներում իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ՝ «Ծիրանի մշակութային հանգույց» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերում ՀՀ ԿԳՆ ու Երևանի քաղաքապետարանը: Սկսվել են գրաբարյան ընթերցումները: Թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական հոսքերում անց են կացվում բաց դասեր, գրաբարի ուսուցման տեսադասընթացի և «Գրաբար. լեզու նախնյաց» տեսաֆիլի ցուցադրություն:
Առաջին դասերին դպրոցի ղեկավարի հրավերով մասնակցում են ԱՀԹ քահանաները, սարկավագները և ծրագրի պատասխանատուները:
Երևանի շուրջ 75 դպրոցներ ընդգրկված են այս ծրագրում, որի տևողությունը մեկամսյա է: Դասընթացի ավարտին կանցկացվի մրցույթ և հաղթողները կպարգևատրվեն: Մրցույթի մասնակից բոլոր աշակերտների համար կկազմակերպվի մեծ ուխտագնացություն դեպի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի:

  • 2021-08-09
×