«Վարդավառը գալիս ա, Ծաղիկը ցնծալիս ա․․․»

«Վարդավառը գալիս ա, Ծաղիկը ցնծալիս ա․․․»

Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշվեց ԱՀԹ-ում 

 

Հուլիսի 24-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։ ԱՀԹ բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ։

 

Սուրբ Պատարագից հետո ԱՀԹ մի շարք եկեղեցիների բակերում և հարակից տարածքներում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ, մեծ շուքով նշվեց Վարդավառը՝ հագեցած ազգային և հոգևոր ավանդույթներով։

 

Նշենք, որ նախորդ օրը՝ հուլիսի 23-ի երեկոյան, ԱՀԹ Երիտասարդաց միությունները մեծ շուքով նշեցին նաև Վարդավառի նախատոնակը: Ներկաները՝ երիտասարդները, դպրոցականները, հավատացյալները, պարի խմբերն ու պարզապես տոնին միացած անցորդներն ու զբոսաշրջիկները ազգային երգ ու պարի ուղեկցությամբ, Նոյ Նահապետի ու նրա ընտանիքի կերպարների առաջնորդությամբ քայլեցին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի մոտակա Մանկական այգին, ուր արդեն սկսվեց տոնախմբությունը, որ հագեցած էր ազգային երգ ու պարով, խաղերով։

 

Արդեն Վարդավառի օրը՝ հուլիսի 24-ին ԱՀԹ եկեղեցիների բակում կազմակերպվել էր ազգային տոնահանդես: Կամակերպվեց նաև ավանդական ջրախաղը, որի ընթացքում մասնակիցները վարդաջուր ցողեցին միմյանց վրա։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-07-25
×