Այսօր Ս. Մանե և Ս. Նունե կույսերի տոնն է

Այսօր Ս. Մանե և Ս. Նունե կույսերի տոնն է

Ս. Նունեն և Ս. Մանեն երկուսն էլ Հռիփսիմյանց կույսերի միաբանության անդամներ են եղել: Պատմությունից հայտնի է, որ Հռոմում գտնվող Ս. Պողոսի մենաստանում ապրող այս կույսերը լքեցին այն, քանի որ այնտեղ այլևս ապահով չէր և տեղափոխվեցին դեպի արևելք:

 

Այս 70 կույսերից միայն 37-ը հասան Այրարատ նահանգը, իսկ մնացածը տարբեր պատճառներով առանձնացան՝ աղոթական կյանքով ապրելու: Նրանց մեջ էին նաև Ս. Մանեն և Ս. Նունեն, ովքեր ևս չհասան Այրարատ նահանգ: Ս. Մանեն մնաց Դարանաղյաց գավառում և նվիրվեց Աստծուն: Ասում են, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը ցանկացավ մեկուսանալ և աղոթական կյանք վարել, եկավ այն նույն քարանձավը, որտեղ Ս. Մանեն էր ապրում: Ու հենց այդ պահին, Մանեն ներսից ձայն է տալիս՝ ասելով գնա 3 օրից կգաս: Եվ պատմում են, երբ Ս. Գ. Լուսավորիչը 3 օրից եկավ, կույսն արդեն ննջել էր

 

Ս. Նունեի մասին տեղեկանում ենք, որ այդ ժամանակահատվածում նա տեղափովխել է Վրաստան և այնտեղ սկսել քարոզել քրիստոնեություն՝ դառնալով մի ամբողջ Եկեղեցու հիմնադիր, ինչպես մեր իրականության մեջ դա արել է Ս. Գ. Լուսավորիչը:

 

Այժմ, երբ մենք տեսնում ենք զանազան աշխարհիկ տոներ, որոնց առթիվ մարդիկ շնորհավորում են միմյանց, մեզ համար շատ ավելի կարևոր դառնում անցյալից հետ բերել մեր  հայրերի գեղեցիկ ավանդույթները. եթե անվանակոչության տոները վերադարձնենք մեր կյանք, ապա սրբերի անունները կորղ մարդիկ հնարավորություն կունենան շնորհավորանքներ ստանալ այդ օրը, ինչն էլ առիթ կդառնա, որ այդ սրբերի վարքն օրինակ դարձնենք մեզ համար:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2022-06-21
×