Սիրելի' Սրբազան հայր, Շնորհավորում ենք Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական ձեռնադրության 25-րդ տարեդարձը: Հանապազ վայելելով Ձերդ Սրբազնության հայրական հոգատարությունը՝ Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, ողջ աշխատակազմի և հավատացյալ հայորդիների անունից մաղթում ենք Ձեզ արևշատ օրեր ու քաջառողջություն։ Ուրախ ենք, որ Ձերդ Սրբազնության եպիսկոպոսական գավազանի հովանու ներքո, Ձեր խրատներով ու հորդորներով է արդյունավորվում Տիրախնամ մեր թեմի հոգեւոր ընթացքը։ Աղոթում ենք, որ Տերը զորավիգ եւ մարտակից լինի Ձեզ` իրականացվելիք հայրենանվեր ու ազգօգուտ Ձեր նոր ծրագրերը կյանքի կոչելիս: Եվ թող դրանք եւս հաջողությամբ պսակվեն, ինչպես Ձեր հոգեւոր ծառայության ողջ ընթացքում իրագործված բազում նախաձեռնությունները, որոնք իրենց նպաստն են բերել մեր Եկեղեցուն, պետությանն ու բանակին։ Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբազնութեան Սուրբ և Օծեալ Աջոյն։