Աարարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի շնոհավորական ուղեձը՝ Ս. Հարության տոնի առթիվ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Աարարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի շնոհավորական ուղեձը՝ Ս. Հարության տոնի առթիվ

Աարարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի շնոհավորական ուղեձը՝ Ս. Հարության տոնի առթիվ

Սիրելի՛ հավատավոր հայորդիք,
 
Ջերմորեն շնորհավորում եմ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ և Սուրբ Հարության տոնի առթիվ: Հայաստանյայաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և մեր հավատքի մեծագույն փրկչական տոնն է այն, որ ձեռք բերվեց Փրկչի թափված Արյամբ և Սուրբ ու Հաղթական Հարությամբ:
 
Քրիստոս Իր Հարությամբ հայտարարեց  մահվան հանդեպ տարած հաղթանակի մասին և զատկական լույսի ճառագայթմամբ անէացրեց խավարը: Տերն Իր անձընծայմամբ խաչի վրա դրոշմեց մերձավորին սիրելու գերագույն պատգամը, Իր Արյամբ ջնջեց մեղքը և ուղենշեց կորուսյալ Դրախտ գնալու ճանապարհը:
 
Մեր մաղթանքն է, որ հայ ժողովուրդն այսուհետ շարունակի իր Քրիստոսաշավիղ ընթացքը և ազգանպաստ գործերով ու ապրած կյանքով շենացնի մեր Հայրենին:
 
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
 
Սուրբ Հարության կենսաբեր ավետիսով և օրհնությամբ՝
 
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
  • 2022-04-16
×