Ապրիլի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կնշի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Զատիկը: Այդ օրը` ժամը 11։00-ին, Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ մի քանի համայնքներում կկազմակերպվեն միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Հարության տոնին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջոցառումների ժամանակացույցը:
Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածինեկեղեցիներ
14։00-17։00 - Զատկական առաջին փառատոնը Հայաստանում․ կազմակերպել են Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման եւ Սուրբ Աննա ու Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների համայնքի նախաձեռնությամբ։ Փառատոնը կուղեկցվի ազգագային երգ-պարով ու պարերի ուսուցմամբ։
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
14:00 - Տոնական համերգ՝ Հայորդյաց տների փողային ու դհոլների նվագախմբերի, պատանի երգիչների, «Տարոն» պարային խմբի մասնակցությամբ, զատկական հյուրասիրություն եկեղեցու բակում:
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի
13։30 - Տոնական համերգ՝ Նոր Նորքի մշակույթի տան սաների մասնակցությամբ։ Եկեղեցու բակում համայնքի բոլոր մանկապարտեզներն ու որոշ դպրոցներ կներկայանան իրենց զատկական տաղավարներով։
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցի
13:00 - համերգ, հյուրասիրություն եկեղեցու բակում:
Նորք- Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի
13:00 - Տոնական համերգ՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ, այնուհետև զատկական տոնական հյուրասիրություն:
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի
14:00 - համայնքի անդամների և հոգևորականների կողմից այցելություն «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատ՝ զատկական նվերներով:
Ավան Սուրբ Աստվածածին եկեղեցի
13։00- Տոնական համերգ՝ համայնքապետարանի մշակույթի տան սաների մասնակցությամբ, այնուհետեւ զատկական հյուրասիրություն՝ համայնքապետարանի կողմից։
14։00- Տոնական համերգ Ավանի խոնարհված Ծիրանավոր եկեղեցու բակում, այնուհետեւ՝ հյուրասիրություն։
Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի
13։00- Տոնական համերգ և հյուրաասիրություն՝ համայնքապետարանի նախաձեռնությամբ։
Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցի
13։00- Ազգային երգ ու պարով տոնական համերգ՝ համայնքի Տիկնանց միության նախաձեռնությամբ։