Բուն Բարեկենդանի ժամանակացույցն Արարատյան Հայրապետական թեմի մի քանի համայնքներում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Բուն Բարեկենդանի ժամանակացույցն Արարատյան Հայրապետական թեմի մի քանի համայնքներում

Բուն Բարեկենդանի ժամանակացույցն Արարատյան Հայրապետական թեմի մի քանի համայնքներում

Փետրվարի 27-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Բուն Բարեկենդանը։ Սա Մեծ Պահքի առաջին կիրակին է։ Կիրակնօրյա Սուրբ Պատարագն արդեն մատուցվելու է փակ խորանով։ 
 
Հայկական ավանդական տոների մեջ մինչև 20-րդ դարի սկզբները իր շատ կարևոր տեղն է ունեցել Բուն Բարեկենդանը։ Դրան սպասում էին հատկապես երեխաներն ու երիտասարդները։ Սա ուրախության, անսահման զվարճանքի, խաղերի ու առատ հյուրասիրության տոն էր։ Նշվում էր կերուխումով, մասսայական խաղերով, մրցումներով, թատերախաղերով, պարերով և այլն: Այն տևում էր երկու շաբաթ՝ անմիջականորեն հաջորդելով Ս. Սարգսի տոնին և ավարտվելով Մեծ Պահքով:
 
Ստորև ներկայացնում ենք տոնի հետ կապված միջոցառումների ժամանակացույցը։ 
 
Փետրվարի 25-ին
15.00 - Ս․ Հովհաննես եկեղեցի
Եկեղեցու բակում, Երևանի Կենտրոն համայնքի նախաձեռնությամբ և  համայնքի մշակութային կենտրոնների սաների մասնակցությամբ կնշեն Բուն Բարեկենդանը։ 
 
Փետրվարի 27-ին
12։30- Դավթաշենի Ս․ Նահատակաց եկեղեցի 
Ս․ Պատարագի ավարտին եկեղեցու բակում համայնքի դպրոցների ու մանկապարտեզների սաների մասնակցությամբ տեղի կունենա տոնախմբություն՝ազգագրական երգ ու պարով։ 
 
12։30- Ներքին Չարբախ Ս․ Խաչ եկեղեցի
Ս․ Պատարագի ավարտին եկեղեցու բակում ազգագրական երգ ու պարով կնշվի Բուն Բարեկենդանը։ 
 
12։30- Քանաքեռ Ս․ Հակոբ եկեղեցի
Ս․ Պատարագի ավարտին եկեղեցու բակում համայնքապետարանի նախաձեռնությամբ տոնական հյուրասիրություն կլինի։ 
 
14։00- Նորք-Մարաշ Ս․ Աստվածածին եկեղեցի
Եկեղեցու բակում Նորք-Մարաշի համայնքապետարանի նախաձեռնությամբ կնշեն Բուն Բարեկենդանը։ 
 
14։00- Կաթողիկե Ս․ Աստվածածին և Ս․ Աննա եկեղեցիներ
«Հայ ասպետ» հիմնադրամի դպրոցի և երգիչ Արսեն Գրիգորյանի (Մրո) մասնակցությամբ եկեղեցու բակում պատանիները կնշեն Բուն Բարեկենդանը։ 
 
Նուբարաշենի Ս․ Նահատակաց եկեղեցու Կիրակնօրյա դպրոցի սաները ուխտագնացության կմեկնեն Խոր Վիրապի վանք։ 
 
 
  • 2022-02-25
×