Փետրվարի 14-ին՝ ժամը 11-ին, Տեառնընդառաջի առթիվ Ս. Պատարագ է մատուցվելու եւ ավարտին կատարվելու է նորապսակների օրհնության կարգ բոլոր եկեղեցիներում:
Փետրվարի 13-ին՝ տոնի նախատոնակին, Արարատյան Հայրապետական թեմում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Ստորեւ ներկայացնում ենք ժամանակացույցը:
Փետրվարի 13-ին
Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30
Նորագավթի Ս. Գեւորգ եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, միջոցառում՝ 18:30 եկեղեցու բակում
Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկի վառման արարողություն և թաղապետարանի կողմից պատրաստված նվերների հանձնում մի քանի նորապսակների՝ 17։30
Նոր-Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:00, միջոցառում՝ ժողովրդական երգերի կատարումներով՝ 18:00
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30
Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկ՝ 17:30
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի - ժամերգություն՝17:00, միջոցառում և խարույկ՝ 17:30
Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի - խարույկ՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, ապա բակում ելույթ կունենան մշակույթի տան սաները
Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի - միջոցառում ժամը՝ 16:00, ժամերգություն՝ 17:00, խարույկի արարողություն՝ 17:30
Կաթողիկե Ս. Աստվածածին եւ Ս. Աննա եկեղեցիներ - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:40:
Դավթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30
Նոր-Նորքի Ս. Սարգիս եկեղեցի - ժամերգություն՝17:00, խարույկի արարողություն՝ 18:30
ՀԱԹ Ս. Երրորդություն եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ՝ 17:30
Շենգավիթի Ս. Առաքելոց եկեղեցի - ժամերգություն՝ 17:00, խարույկ ու միջոցառում՝ ազգագարական խմբերի մասնակցությամբ՝ 17:30
Ներքին Չարբախի Ս. Խաչ եկեղեցի - ժամերգություն՝ 16:30, խարույկ՝ 17:15, միջոցառում՝ 17:30