Սուրբ Ծննդյան Ավետիսը տրվեց նաև քրեակատարողական հիմնարկներում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Սուրբ Ծննդյան Ավետիսը տրվեց նաև քրեակատարողական հիմնարկներում

Սուրբ Ծննդյան Ավետիսը տրվեց նաև քրեակատարողական հիմնարկներում

Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հունվարի 6-ին։ Տոնի առթիվ մատուցվում է Սուրբ Ծննդյան Սուրբ և Անմահ Պատարագ՝ բոլոր եկեղեցիներում, կատարվում է Ջրօրհնեքի կարգ։ 
 
Սակայն կան մարդիկ, ովքեր, անազատության մեջ գտնվելով, անմասն են մնում այս արարողություններից։ Ուստի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի հոգևորականները կատարում են այցելություններ՝ փոխանցելով նրանց Սուրբ Ծննդյան Ավետիսը։
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ մասնավորապես՝ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների նախաձեռնությամբ, հիմնարկների հոգևոր հայրերի օժանդակությամբ և ձեռամբ անցկացվել է արարողությունը, որին մասնակցել են ազատազրկված անձինք, ինչպես նաև՝ հիմնարկների աշխատակիցները։ 
 
Երևանի ՔԿՀ-ներում ազատազրկվածներին այցելել է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։ Նա նախ ներկայացրեց սրբազան տոնի խորհուրդը, ապա կատարեց Ջրօրհնեքի կարգ՝ օրհնված և սրբագործված ջուրը բաժանեով ներկաներին։

 

  • 2022-01-12
×