Հունվարի 8-ին ԱՀԹ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց և երիտասարդաց միությունները,Կիրակնօրյա դպրոցի սաները ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանի նախաձեռնությամբ այցելեցին Երևանի «Ջերմիկ անկյուն» տուն-ինտերնատ։ Բնակիչները ուրախ և ջերմ մթնոլորտում դիմավորեցին տեր հորը և հյուրերին, ովքեր ամանօրյա բեմականացում էին պատրաստել նրանց համար:
Միջոցառումը սկսվեց Տեր հոր օրհնությամբ և Տնօրհնեքի կարգով: Այնուհետև, հյուրերը խաղեր կազմակերպեցին ինտերնատի բնակիչների համար ու հաղթողները ստացան իրենց նվերները։
Բեմականացման ավարտին երիտասարդաց, Կիրակնօրյա դպրոցի սաները և տիկնանց միության անդամները Ձմեռ Պապի հետ միասին նվերներ հանձնեցին տուն-ինտերնատի բնակիչներին:
Հիշեցնենք, որ «Ջերմիկ անկյուն» խմբակային տան մոդելը ստեղծվել է հաշմանդամ ծնողազուրկ երիտասարդների համար 2005 թվականին՝ նպատակ ունենալով ապահովել նման մարդկանց ակտիվ ներգրավումը հասարակության մեջ։ Ծրագրի նպատակներն են՝ բնակիչներին ապահովել անահատական խնամքով, բուժօգնությամբ և զարգացնել կյանքի կարևոր հմտությունները, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակության մեջ։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին