Հայոց էպոսի չորս հիմնասյուները՝ պետություն, ամուսնություն, ժառանգորդ, օետության ու աշխարհի պահպանություն.
Ապրիլի 17-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ Արարատյան քննարկումներ Հայկական էպոսը թեմայով: Բանախոսն ազգագրետ և բանագետ Արուսյակ Սահակյանն էր:
ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը հանդիպումը սկսեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին փոխանցեց Տ. Նավասարդ սրբազանի հայրական օրհնությունը:
Խոսելով էպոսի մասին՝ Արուսյակ Սահակյանը ներկայացրեց հիմնական սկզբունքները, որոնց շուրջ կառուցված է հայոց վեպը՝ պետություն, ամուսնություն, ժառանգորդ և պետության ու աշխարհի պահպանություն: Նրա խոսքով՝ այս սկզբունքների վրա են կառուցված նաև հայոց մյուս վեց էպոսները: Վերլուծությունը համեմված էր էպոսից մեջբերումներով ու օրինակներով:
Արարատյան քննարկումներ ծրագիրը Տ. Նավասարդ սրբազանի օրհնությամբ իրականացնում են Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» Մշակութային հանգոյցը: Մեկ տարուց ավելի այս ծրագիրն իր շուրջ է հավաքել բազում երիտասարդների, ովքեր հայոց մշակույթի բազմաթիվ բնագավառների մասին տեղեկություններ են ստանում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին