Ամանորյա անակնկալ՝ Կիրակնօրյա դպրոցի սաներին

Ամանորյա անակնկալ՝ Կիրակնօրյա դպրոցի սաներին

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու Կիրակնօրյա դպրոցում այսօր նախատոնական միջոցառում էր
 
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ամանորյա  տոն էր կազմակերպվել Կիրակնօրյա դպրոցի սաների համար: 
 
Դպրոցի հերթական դասի ավարտին հյուր եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ երեխաներին պարգևելով ժպիտներ ու ուրախություն: Այսօրվա դասի թեման Ամանորն ու Սուրբ Ծնունդն էր: Կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Չախմախչյանը երեխաներին հարցեր էր տալիս Սուրբ Ծննդյան և Ամանորի հետ կապված, ինչն էլ մեծ ոգևորություն էր առաջացնում երեխաների շրջանում: Դասը վերածվել էր ակտիվ քննարկման, ուր բոլորը մասնակից էին ու միաժամանակ սովորողներ:
 
Երեխաների ոգևորությունը կրկնապատկվեց, երբ անակնկալ կերպով նրանց այցելեցին Ձմեռ պապը, Ձյունանուշը: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և ԱՀԹ Երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով այս միջոցառման կազմակերպիչն էր, նույնպես ներկա էր միջոցառմանը՝ Երիտասարդաց միության մի շարք անդամների հետ: 
 
Հիշեցնենք, որ Արարատյան Հայրապետական թեմում, թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, 2021 թ․ դեկտեմբեր ամսից թեմի բոլոր եկեղեցիներում և համայնքներում գործում են Կրակնօրյա դպրոցներ։

 

  • 2021-12-27
×