Դեկտեմբերի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի տոնը: ԱՀԹ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցին մեծ շուքով նշեց Ընդհանրական Եկեղեցու սիրված սրբի հիշատակը:
Առավոտյան Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հակոբ եկեղեցի բերվեց սրբի մասունքը։ ԱՀԹ առաջնորդկան փոխանորդ Գերաշնորհ Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ պատարագիչը ՀՀ ԶՈւ Ավագ գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանն էր: Սուրբ Պատարագի ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան հաղորդակից լինել սրբի մասունքին:
Այս օրը նաև Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտի օրն է, ուստի՝ տարբեր համայնքներից ուխտավորներ էին ժամանել եկեղեցի, որոնց մատուցվեց արդեն ավանդական դարձած հարիսան:
Նշենք նաև, որ ներկաները մինչև Երեկոյան ժամերգության ավարտը հնարավորություն կունենան հաղորդակից լինել սրբի մասունքին: