Դեկտեմբերի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու խաչվառն ու Ս. Սեղանի խաչը և Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Սեղանի խաչը:
Արարողությանը մասնակցում էին Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանը, Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը, համայնքների հավատացյալ հայորդիներ:
Օծման արարողությունից հետո Սրբազան հայրը շնորհավորեց ներկա հավատացյալներին և մաղթեց, որ նորաօծ խաչերի ու խաչվառների միջոցով ավելի զորանա նրանց հավատքը և էլ ավելի ամուր կանգնեն դեպի Քրիստոս տանող ճանապարհին:
Խաչվառն ու խաչը Ավանի Ս. Աստվածածին եկեղեցուն է նվիրաբեր համայնքի անդամ, սրբանկաչուհի Մարիաննա Հովհաննիսյանը:
Իսկ Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու խաչը նվիրաբերել է եկեղեցու խաչքավոր Արմեն Մարգարյանը: Հեղինակը արծաթագործ Արայիկ Մակարյանն է:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին