Վեհափառ Հայրապետի գահակալության 22-րդ տարեդարձն է

Վեհափառ Հայրապետի գահակալության 22-րդ տարեդարձն է

Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական Թեմի հոգևորականաց դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ գահակալության 22-ամյակի առթիվ: Տասնամյակներ առաջ Բարեսեր Աստված շնորհ արեց Հայոց ազգին՝ ունենալու առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու 132-րդ գահակալը: Դուք դարձաք ողջ հայության հոգևոր առաջնորդը, ով կարողացավ անսասան պահել հայի ինքնության և փրկության տապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Վեհափա՛ռ Տեր, Մաղթում ենք Ձերդ Սրբությանը արևշատություն և անսասան գահակալություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի ներկայությունն արդյունավորի և առավել պտղաբեր դարձնի Ձեր հայրապետական սպասավորությունը՝ մշտանորոգ պահելով Հայոց երկնադիր Սուրբ Եկեղեցին՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:
  • 2021-11-04
×