«Սիրո ճաշն» արդեն գեղեցիկ ավանդույթ է դարձել Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններում:
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 17-ին՝ Սուրբ Պատարագից հետո ԱՀԹ Երիտասարդաց միությունների ատենապետներն այցելեցին Սուրբ Երրորդություն եկեղեցի: Երիտասարդներին առաջնորդում էր ԱՀԹ երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Եկեղեցում երիտասարդներին դիմավորեցին Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը, եկեղեցու Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Արարատ քահանա Օրդոյանը և համայնքի Երիտասարդաց միության անդամները, ովքեր և կազմակերպել էին Սիրո ճաշը:
Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկաներին ծանոթացրեց ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությանն արժանացած նոր ծրագրերին: