Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
Եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրին՝ մեր զոհված զինվորների համար: Խունկ ու աղոթք մեր բոլոր նահատակների հիշատակին, ովքեր իրենց կյանքի գնով կանգնեցին հանուն Հայրենիքի ու զինվորագրվեցին երկնային զորքին: Ողորմա՛ծ Տէր, ողորմեա՛ հոգւոցն մեր ննջեցելոց:
«Գթա, Տէր ի հոգիս մեր ննջեցելոց եւ յիշեա ողորմութեամբ, քանզի գինք սուրբ Արեան քո են. ի յորժամ հրաշալի ձայնիւ փողոյն յառնեն մեռեալքն եւ կան առաջի ահավոր քո բեմին» (Հոգեհանգստեան շարական «Գթա Տէր»):
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին