Նավասարդ Սրբազանն օրհնեց խաղողը

Նավասարդ Սրբազանն օրհնեց խաղողը

Օգոստոսի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Այսօր Որդին, աստվածային զորքով ու հրեշտակներով, եկավ Մոր հետևից՝ երկինք վերափոխելու: Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ:
 
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեցում Ս. Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Եսայի քահանա Արթենյանն էր: Հավարտ Ս. Պատարագի Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց խաղողի օրհնության կարգ: Ապա դիմելով հավատավոր ժողովրդին՝ Սրբազան հայրը շնորհավորեց հավատացյալներին ու Աստվածամոր բարեխոսությունը հայցեց՝ մեր Հայրենիքի ու հավատավոր ժողովրդի համար: Ապա Սրբազան հայրը Պահպանիչ աղոթքով արձակեց հավատացյալներին։ Այնուհետ եկեղեցու Ս. Խորանից օրհնեալ խաղողը բաշխվեց ներկաներին:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
  • 2021-08-15
×