Օգոստոսի յոթին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Արարատյան Հայրապետական թեմի՝ Ավանի Սուբ Աստվածածին մատուռի բակում տեղի ունեցավ ազգային մեղեդիների ուսուցում։
Դասավանդողը Սուսաննա Կյուրեղյանն էր։
Հետաքրքիր է, որ միջոցառմանը ներկա էին թե՛ մեծահասակներ, թե՛ երիտասարդներ և թե՛ երեխաներ։ Միջոցառման նախաձեռնողները կարծում են, որ ազգային մեղեդիներ սովորելու, իմանալու և փոխանցելու հնարավորություն պետք է տրվի յուրաքանչյուրին։ Եվ հենց սրանով է պայմանավորված միջոցառման մասնակցությունը յուրաքանչյուրին հասանելի դարձնելը՝ առանց տարիքային սահմանափակման։
Ներկաները ժամեր շարունակ մատուռի բակում կատարեցին ազգային երգեր։ Տիրում էր ջերմ մթնոլորտ՝ լի հայկականով, ազգայինով։Ավարտին մասնակիցները ջերմ բաժանվեցին՝ կրկին հանդիպելու խոստումով։