ԱՀԹ-ում մեկնարկում է փոխօգնության խմբերի աշխատանքը

Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում Հայ Առաքելական եկեղեցին և Արարատյան Հայրապետական թեմը մշտապես աջակցել են պատերազմից տուժածներին այդ թվում՝ զավակներ կորցրած ընտանիքներին: Բազմաթիվ նմանատիպ նախաձեռնությունների շարքում մեկնարկել է նաև փոխօգնության խմբերի աշխատանքը: Թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրականացվող այս ծրագիրը համակարգում է ԱՀԹ Տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը: «Արցախյան վերջին պատերազմից հետո Արարատյան Հայրապետական թեմում ձևավորվեց կամավորների խումբ, նշեմ որ նման խումբ ձևավորվել է նաև Ապրիլյան պատերազմի ընթացքում, որոնց հիմնական նպատակը եղել է զոհված զինվորների ընտանիքների հետ կապ հաստատելը և հովվական խնամք իրականացնելը»,- մեզ հետ զրույցում նշում է նա:
 
Այս նախաձեռնությամբ՝ Եկեղեցու նպատակը փոխօգնության խմբեր ձևավորելն է, որտեղ  զոհված, կամ անհետ կորած զինվորների ընտանիքները, ովքեր որոշակի հոգեբանական և  հոգևոր խնդիրներ ունեն, ըստ ցանկության կարողանան համախմբված կերպով հոգևորականի և հոգեբանի օգնություն ստանալ և միաժամանակ գտնել մխիթարություն:
 
«Կարծում եմ, կկարողանանք օգնել, քանի որ փոխօգնության խմբերի ամբողջ իմաստը կայանում է նրանում, երբ նույն ցավը ու խնդիրը ունեցող մարդիկ են համախմբվում և իրենք են օգնում մեկը մյուսին»,- նշում է Տեր հայրը:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-06-16
×