Գերաշնո՛րհ Սրբազան հայր,
Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Ձերդ սրբազնությանը եպիսկոպոսական ձեռնադրության տարեդարձի առթիվ։ Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասն ու հավատավոր հայորդիներս ցանկանում ենք աղոթակից լինել Ձերդ Սրբազնությանը, որ Տերն իր բարեգութ ողորմությամբ առաջնորդի բոլորիս՝ հաղթահարելու մեր ժողովրդի առաջ ծառացած փորձությունները։ Հայցում ենք Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը մեր Հայրենիքի ու հայրենակիցների համար, հատկապես նրանց, ովքեր գերության մեջ են կամ անհետ կորած։
Թող Տերը զորավիգ լինի Ձեզ՝ այս ծանր օրերին Ձեզ վստահված տիրախնամ հոտը խաղաղությամբ, համերաշխությամբ ու սիրով առաջնորդելու համար՝ ի նպաստ մեր Հայաստան աշխարհի ու քրիստոսահիմն մայր Եկեղեցու։