Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ Սուրբ Զորավորր եկեղեցու բակում կազմակերպվել էր միջոցառում՝ երեխաների օրը հեքիաթի վերածելով:
 
Տեր Հայրը մեզ հետ զրույցում նշեց. «Այս միջոցառումը մենք կազմակերպել ենք ոչ միայն «Արև-երեխաներ»-ի համար, այլ նաև նրաց քույրերի և եղբայրների, համայնքի երեխաների համար: Այսօր հենց նրանց տոնն է ու մենք ամեն բան պետք է անենք, էլ ավելի գեղեցկացնելու ու իրական տոնի վերածելու փոքրիկների օրը: Շնորհակալ լինենք Աստծուն, Ով պարգևել է այս Արևներին, ովքեր ամեն օր ջերմացնում են մեզ և աշխարհը: Բոլորիս պարտքը թող լինի, որպեսզի կրթենք մեր երեխաներին հոգևորի մեջ, նրանց տանք սեր, ջերմություն և հոգատարություն: 
 
Ես իմ որդիական խոնարհումն եմ բերում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով եղավ առաջիններից մեկը, որը հանձն առավ օգնելու «Արև- երեխաներ»-ին:
 
Միջոցառման ավարտին երեխաներին սպասվում էր համեղ հյուրասիրություն՝ տոնական տորթեր, կարկանդակներ, պաղպաղակներ, ինչպես նաև փուչիկներ, խաղեր, երգ ու պար՝ հեքիաթ հերոսների մասնակցությամբ։ Իսկ վերջում երեխաները հարյուր աղավնի բաց թողեցին երկինք մեր երկրի խաղաղության համար:
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
 
  • 2021-06-01
×