Սուրբ Հովհաննեսում օծվեց վեց խաչքար

Սուրբ Հովհաննեսում օծվեց վեց խաչքար

Մայիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Հովհաննես եկեղեցում Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեց վեց խաչքար: Սրբազան հորը որպես առընթերակա օգնում էին Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ․ Տիրայր ավագ քահանա Սահրադյանը ու նույն եկեղեցու խորհրդակատար արժանապատիվ Տ. Դանիել քահանա Բաղումյանը: Արարողությանը ներկա էին եկեղեցու ծխական խորհրդի ու համայնքի անդամները։
 
Խաչքարերից երկուսը քանդակել է Ավետիք Հունանյանը: Դրանք Նորավանքի խաչքարերի կրկնօրինակն են, և եկեղեցուն է նվիրաբերել բարերար Կարինե Հայրապետյանը:
 
Մյուս երկու խաչքարը, որոնք քանդակագործներ Ռուբեն Նալբանդյանն ու Վարազդատ Համբարձումյանը կերտել են Ջուղայի խաչքարերի նմանողությամբ, եկեղեցուն են նվիրաբերել  Ռուբեն, Ալբերտ ու Պետրոս Մուրադյան եղբայրները:
 
Եկեղեցու բակում վեր խոյացող հինգերորդ խաչքարը նորաստեղծ է, տեղադրվել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի բարերարությամբ: Քանդակագործը Աշոտ Մխիթարյանն է:
 
Սիոն Սրբազանն օծեց նաև եկեղեցուն նվիրված հնագույն մի խաչքար, որը բավական վնասված էր: Խաչքարը վերականգնվել է բարերար Արմեն Բադալյանի հոգածությամբ:
 
Արարողության ավարտին Սիոն Սրբազանը իր շնորհակալության խոսքն ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ խաչքարերի օծման արարողությունն իրականացնելու հրավերի համար, ապա ներկաներին շնորհավորեց՝ իր օրհնությունը փոխանցելով բարերարներին ու խաչքարների տեղադրման նախաձեռնողներին, և Պահպանիչ աղոթքով արձակեց հավատավոր ժողովրդին։
 
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-05-17
×