Սիրելի՛ հավատավոր զավակներ, Մեր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում ամենքիդ՝ Հիսուս Քրիստոսի հրաշազարդ Հարության տոնի առթիվ և ցնծությամբ ավետում. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»: Սիրելինե՛ր, այս դժվարին ժամանակներում ապրենք Հարության հույսով, ողորմածությամբ, սիրով, հանդուրժողականությամբ և աստվածային պատգամներով: Միասնաբար աղոթենք, որ Փրկչի Հարության կենսապարգև շնորհները թափանցեն մեր սրտերը, և հավիտենականության հույսը հավետ առաջնորդի աստվածընտրյալ մեր ժողովրդին: Ամեն:
Սուրբ Հարության բերկրանքով և օրհնությամբ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ