Ապրիլի 2-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Ավագ ուրբաթը: Այս օրն առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվեց Խաչելության կարգ, երեկոյան՝ Թաղման կարգ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Թաղման կարգը կատարվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Սրբազան հայրը գլխավորեց Տիրոջ թաղման թափորը:
Եկեղեցում պատրաստված խորհրդանշական գերեզմանը զարդարելու համար հավատացյալները բազմաթիվ ծաղիկներ էին բերել: Արարողության ավարտին հավատացյալներն անցան այդ գերեզմանի տակով՝ Տիրոջից օրհնություն ու բժշկություն հայցելով:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին