Ամանորի նախաշեմին, Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, այցելեց Լոռու մարզի Հարթագյուղ գյուղ: Այցի ընթացքում Տեր հայրը և նրան ուղեկցողները հյուրընկալվեցին սոցիալապես անապահով մի շարք ընտանիքների: Նրանց բաժանվեց սնունդ և տաք հագուստ:
Երեխաներին ևս սպասվում էր անակնկալ. հյուրերի հետ էր նաև Ձմեռ պապը, ով երեխաների համար պատրաստել էր ամանորյա նվերներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին