Ապրիլի 3-ինԱրաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ մասնակցեց Արաբկիր զբոսայգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, կատարեց հոգեհանգստյան կարգ:
Պատանի շնորհալի արաբկիրցիները հանդես եկան ասմունքով և երաժշտական կատարումներով: Ներկաները ծաղիկներ դրեցին զբոսայգում տեղադրված Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանին և մոմեր վառեցին նրանց հոգիների հանգստության համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին