Հունիսի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Ս. Երրորդություն եկեղեցում օծեց Սուրբ Խորանի նոր սրբապատկերը և օրհնեց Ս. Խորանի նոր վարագույրը: Վերջինս եկեղեցուն է նվիրաբերել եկեղեցու խաչքավոր Կարապետ Խաժակյանը: Վարդգես Սուրենյանցի «Տիրամայրն ու մանուկ Հիսուսը» սրբապատկերի արտատպության հեղինակն ու նվիրաբերողը Վահագն Իգիթյանն է:
Սրբազան հորը եկեղեցու մոտ թափորով դիմավորեցին հավատացյալները՝ հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանի ու խորհրդակատար Տ. Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Արարողության ավարտին Սրբազան հայրը, շնորհավորելով և իր օրհնությունը բաշխելով հավատացյալներին, գոհունակություն հայտնեց նաև բարերարներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն ու արևշատ օրեր:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին