Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների շուրջ հավաքված հավատացյալները, հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ, այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն։
Քանի որ այցերը պարբերական բնույթի են, և մանկատան սաներն արդեն ճանաչում են հավատացյալներին, ջերմ շփվում և ուրախանում նրանց հետ։
Այս անգամ հյուրերի հետ այցելել էին նաև Ձմեռ պապն ու Միկի մկնիկը, որոնք ուրախացրին, ապա նվերներ հանձնեցին սաներին։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին