Դեկտեմբերի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և երիտասարդաց միության անդամները բարեգործական այց կատարեցին Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ:
Այսօր երեխաների տոնական հանդեսն էր. ներկաները ոչ միայն հնարավորություն ստացան վայելելու նրանց գեղեցիկ միջոցառումը, այլ մասնակիցը լինելու դրան: Օրը հագեցած էր դրական հույզերով, պատճառը մեկն էր՝ հեքիաթի հերոսների կերպարանք ստացած երեխաները հրաշալի կերպով ներկայացնում էին իրենց դերերը: Ձմեռ պապի և Ձյունանուշի այցը երեխաներին շատ էր ուրախացրել, նրանք հասցրին փոքրիկների համար կազմակերպել տարբեր խաղեր, իսկ ավարտին բաժանեցին նվերներ, որոնք պատրաստված էին թեմի կողմից:
Նշենք, որ երիտասարդաց միության այցերը կրում են պարբերական բնույթ. ամեն տարի՝ Ամանորի շեմին, կազմակերպվում են բարեգործական այցեր, որոնց ընթացքում բաժանվում են նվերներ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին