Ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության կարգ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության կարգ

Ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օրհնության կարգ

Արաբկիրի Սուրբ Աստվածածին մատուռի ուխտի օրը նշանավորվեց նոր խաչքարերի նվիրաբերման արարողությամբ: Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանի ձեռամբ կատարվեց խաչքարերի օրհնության կարգ: Քաղաքի բնակիչները խաչքարեր են նվիրաբերում մատուռին՝ ի նշան երախտագիտության: Խաչքարերից մեկը, սակայն, երախտիքի ու խոնարհման առանձնակի խորհուրդ ունի. Աջափնյակի բնակիչներն այն նվիրել են Ապրիլյան պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին: Միջոցառմանը ներկա էր նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Արմեն Բալբաբյանը, ով իր և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի անունից շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակներին:


Նվիրաբերվող խաչքարերն ու մատուցվող մատաղները վկայում են, որ երեք տարի առաջ կառուցված մատուռը հետզհետե դառնում է ուխտատեղի հավատավոր ժողովրդի համար։

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2019-12-16
×