Նոյեմբերի 16-ին ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում անցկացված առավոտյան ժամերգությանը ներկա էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաներ, ուսուցիչներ, հյուրեր՝ ամփոփելով նախորդ շաբաթ մեկնարկած «Ուսումնական ժամերգություն» նախագիծը, որ իրականացվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Նախագծի ընթացքում աշակերտները ԱՀԹ յոթ եկեղեցիներում մասնակցել են ժամերգություններին, երգել հոգևեր երգեր՝ իրականացնելով նախագծի սահմանած նպատակը՝ սովորել և տարածել ազգային հոգևոր մշակույթը: Ուսումնական ժամերգություններին աշակերտները մասնակցել են Մալաթիայի Սուրբ Աստվածածին, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին, Սուրբ Հովհաննես, Սուրբ Զորավոր, Արգավանդի Սուրբ Սարգիս, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս և վերջում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցիներում:
Նախագծի շրջանակում նոյեմբերի 14-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ստեղծված ¦Սեբաստացիներ§ ուսուցչական երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ՝ հոգևոր երգերի կատարմամբ հանդես էր եկել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում:
Սուրբ Երրորդություն եկեղեցում իրականացվող նախագծի վերջին ժամերգությունը սեբաստացիներն ավարտեցին եկեղեցու բակում հնչեցնելով ազգային երգեր, պարելով ազգային շուրջպարեր:
Նախագիծը թեև ամփոփվել է, այդուամենայնիվ, այն շարունակական և պարբերական բնույթ ունի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին