Օրհնվեց «Ծաղկահավաք» նախաձեռնությունը

Օրհնվեց «Ծաղկահավաք» նախաձեռնությունը

Ապրիլի 27-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Լիլիթ Գրիգորյան) մասնակցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և Վիվա ՍԵլ- ՄՏՍ-ի «Ծաղկահավաք» նախաձեռնությունը:
Տեր հայրը ներկաներին փոխանցենց Տ. Նավասարդ Սրբազանի հայրական օրհնություները և կարևորելով նախաձեռնությունը՝ մասնավորապես ասաց. «Շատ կարևոր է մեզ համար ազգը, եկեղեցին: Դուք Աստծուց իմաստության շնորհ ունեք և այն կրում եք ձեր մեջ, օգտագործում ի նպաստ մեր ազգի, ի նպաստ մեր եկեղեցու: Թող Տերը օրհնի ձեր ընթացքը, պահապան լինի և Տիրոջ լույսը լինի բոլորիդ սրտերում այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն»:
ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը ելույթ ունեցավ հոգևոր երգերի կատարմամբ՝ համերգը նվիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ծաղկահավաքին մասնակցում էին հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ, կամավորներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ, 2010 թ-ից ամեն տարի ապրիլի 24-ից մի քանի օր անց թոշնած ծաղիկները հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից, պարարտախառնուրդ ստանում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-07
×